ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրաքում «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությանը: Գործողությանը մասնակցել են անօդաչու օդանավեր: Դրանցից մեկը ոչնչացրել է «Մոսուլ» ամբարտակի մոտ գտնվող զրահապատ մեքենան: Երկրորդ անօդաչուին հաջողվել է ոչնչացնել մեկ այլ զրահապատ մեքենա` Իրաքի Քրդստանի վարչական կենտրոն Էրբիլ քաղաքի մոտ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օգոստոսի 8-ին թույլատրել էր օդից հարվածներ հասցնել Իրաքի իսլամիստներին` ամերիկացի անձնակազմի պաշտպանության, ինչպես նաև Իրաքի և Քրդստանի զորքերին աջակցելու համար: Այս պահից սկսած Կենտրոնական հրամանատարությունը 96 հարված է հասցրել ԻՊ դիրքերին, որոնցից 62-ը` Մոսուլի մոտ: