Երեկ՝ օգոստոսի 24-ին, Դոնեցկի ռուսամետ ուժերը գերի ընկած ուկրաինացի զինծառայողներին շարասյունով անցկացրել են քաղաքի կենտրոնով: Այս կերպ «Դոնեցկի ազգային հանրապետություն» խմբավորման անդամները որոշել են պատասխանել Ուկրաինայում անկախության օրը նշելուն:
Տարբեր ֆոտոներում և տեսանյութերում երևում է, թե ինչպես է քաղաքի կնտրոնով անցնում մի քանի տասնյակ գերիներից կազմված շարասյունը, որոնց ուղեկցում էին զինված անջատողականները: Իսկ հավաքված բնակչությունը այդ ընթացքում վանկարկում է «ֆաշիստներ»:
Այս «միջոցառումը» մեծ արձագանք է գտել միջազգային հասարակության և պատկան մարմինների շրջանում: Միջազգային իրավապաշտպանների խոսքերով այս ակցիան խախտում է Ժնևյան կոնվենցիային կանոնները: