«Ռազմահայրենասիրական դաստիարակության նոր ծրագիր Հայաստանի դպրոցներում կներդրվի».- օգոստոսի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: 

Նախարարը ամփոփեց իր աշխատանքի 100-րդ օրը նոր կառավարության կազմում: Արմեն Աշոտյանը մտահոգված էր դեռահասների հայրենասիրության դաստիարակությամբ և պատասխանատվությամբ սեփական հայրենիքի հանդեպ:

«Պաշտպանության նախարարության և «Երկրապահ» կամավորների միության հետ համատեղ մենք պատրաստվում ենք թարմացնել մեր երեխաների եւ անչափահասների ռազմահայրենասիրական դաստիարակության սկզբունքները: Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր դպրոցների «կյանքի ուղեթերթիկը» ներառի ոչ միայն խորը կրթությունը, այլ նաև հանուն հայրենի երկրի պատասխանատվություն և սեր», - հայտարարեց Աշոտյանը:

Նրա խոսքով՝ սահմանին վերջին իրադարձությունները ավելի ուժեղ ընդգծեցին նման մոտեցման կարևորությունը: «Այն անհրաժեշտ է՝ հաշվի առնելով մեր երկրի աշխարհաքաղաքական իրավիճակը»,- հավելեց նախարարը: