Սոցիալական գովազդը սկսել է հաճախակի գործածվել Հայաստանում: Գովազդի այս տեսակը գործածում են սուր սոցիալական հարցերի վրա ուշադրություն հրավիրելու համար: Այն բարձրացնում է հասարակության արդիական խնդիրները: Սոցիալական գովազդը ոչ առևտրային գովազդի տեսակ է: Այս գովազդները սոցիալական գաղափարների տարածման յուրահատուկ մեթոդներ են:
Սոցիալական գովազդը միտված է ազդելու մարդկային գիտակցության վրա և զարգացնելու հասարակության արժեքային համակարգը: Սրանք հիմնականում բարոյականության նորմեր են պարունակում այն մասին, որ պետք է պահպանել առողջ ապրելակերպ օգնել հիվանդներին ու ծերերին, պաշտպանել թույլերին կամ իրենցից ներկայացնում են խորհուրդներ մարդու անձնական անվտանգության մասին:
Բացի ավանդական մեդիայից սոցիալական գովազդն այժմ առկա է նաև հասարակական տրանսպորտների վրա: Երևանյան տրանսպորտների վրա ևս կարելի է հանդիպել սոցիալական գովազդին արագությունը չգերազանցելու մասին: Այս կերպով վերջինս ցույց է տալիս քաղաքացու անվտանգության կարևորությունը: