Օգոստոսի 27-ին ժամը 19.00-ին կանցկացվի «Կոմիտաս. Վերապրում» համերգային միջոցառումը Կամերային երաժշտության տանը: Միջոցառումը նվիրվում է Կոմիտասի 145-ամյակին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է երգահան Վահան Արծրունին:
«Համերգի ընթացքում հնչելու են Գրիգոր Առաքելյանի կոմիտասյան երաժշտության մշակումները և Վահան Արծրունու «Կոմիտաս. տասը հայտնություն» երգաշարը՝ գրված Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա»,- ասել է Վահան Արծրունին համախմբվելով «կոմիտասյան երևույթի շուրջ»: