Կրթության եւ գիտության նախարարությունը դպրոցներում քիմիայի եւ ֆիզիկայի վիրտուալ լաբորատորիաներ կներդնի: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, լրագրողներին հայտարարեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նախարարի խոսքով՝ էլեկտրոնային լաբորատորիաներ կբացվեն այն դպրոցներում, որտեղ չկան իրական լաբորատորիաներ, կամ կան սակայն հնացած սարաքավորումներով: Լաբորատորիներ կբացվեն մաթեմատիկայի, ֆիզիակայի, քիմիայի եւ կենսաբանության առարկաների գծով: «Համակարգչային տեխնոլոգիաները թույլ կտան մեզ դպրոցական ծրագրով նախատեսված փորձարկումերը ավելի պատկերավոր դարձնել, իսկ սա նշանակում է, որ լբարձրանա նաեւ աշակերտների հետաքրքրությունը բնական գիտությունների նկատմամբ», - հավելեց նախարարը: