Հետազոտությունները ցույց են տվել, որ բրիտանական 5 ընտանիքից 1-ը ի վիճակի չէ վճարել ծովային ուղևորության համար:
Համաձայն ստացված վիճակագրության՝ Մեծ Բրիտանիայի կոշտ տնտեսության քաղաքականությունը առաջին հերթին հարվածել է այն բրիտանացիներին, որոնք գտնվում են եկամուտների ստացման ստորին սանդղակում, գրում է The Independent-ը:
Հետազոտությունը հաստատել է մտավախություններն այն մասին, որ հարուստների ու աղքատների միջև սահմանագիծը երկրում մեծանում է:
Barnardo’s-ում հաշվարկել են, որ Բրիստոնից ամենաէժան ուղևորությունը ծովափյնա Վեսթոն Սյուփեր-Մեր քաղաք 4 հոգուց բաղկացած ընտանիքին օրական կարժենա 41 ֆունտ ստերլինգ, եթե ընտանիքը նախապես ապահովի իր սնունդն ու անհրաժեշտ իրերը: