«Վիա Գրա» խմբի նախկին անդամ Վերա Բրեժնևան կտրուկ փոխել է սանրվածքը։ Ինչպես հայտում է Super.ru-ն՝ երգչուհին մազերը շատ կարճ կտրել է «Хочу к Меладзе» շոուի հերթական նկարահանումների համար։

Հատկանշական է, որ այս նոր սանրվածքի հետ Վերան նախընտրել է հագնել սպիտակ դասական կոստյում, որի արդյունքում նա ավելի «տղամարդու» կերպար է ստացել։

Նորաձևության բլոգերները բարձր են գնահատել Վերայի այս ոճը. օգտատերերից շատ քչերն են քննադատական մեկնաբանություններ գրել երգչուհու հասցեին։