«Ժողովուրդ» թերթը գրում է.
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կուտակային կենսաթոշակների մասին «պարտադիր, բայց ոչ պարտադրված» թեզը յուրօրինակ կիրառում է ստացել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով այս օրերին մասնավոր շատ ընկերությունների ղեկավարներ ստիպում են աշխատակիցներին պարտադիր կենսաթոշակային ֆոնդ ընտրելու համաձայնագիր ստորագրել: Հիմնական ահազանգերը եկել են բանկերից, որտեղ պատճառաբանել են, թե վարչապետը ներքին հրահանգ է տվել պարտադիրը կիրառել:
Օրերս ՀՀԿ նիստին շտապող ՀՀ վարչապետից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է նման հրահանգ տվել: Սակայն նա կտրուկ հերքեց լուրը՝ ասելով, թե իր անունից որևէ մեկն իրավունք չունի նման հրահանգի մասին խոսել. «Քաղաքացիներն ազատ են ֆոնդեր ընտրելու կամ չընտրելու հարցում, պարտադիր ոչինչ չկա»»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: