«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Օգոստոսի 24-ին` գիշերը ժամը 2:15-ի սահմաններում, Կարապի լճի հարևանությամբ գտնվող «Ռիչ» սրճարանում ծեծկռտուք է տեղի ունեցել: Ըստ ականատեսների` միջադեպի կիզակետում եղել են Իսպանիայի 3 քաղաքացիներ, որոնք անհասկանալի պատճառներով սկսել են սրճանանում ծեծել միմյանց:

Գիշերը` նշված ժամին, սրճարանի հարևանությամբ այնպիսի իրարանցում է սկսվել, որ ոստիկանները մի կերպ են կարողացել հանդարտեցնել իրավիճակը՝ օտարերկրացիներին ոստիկանություն բերման ենթարկելով»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: