«Մանչեսթեր Սիթին» անգլիական Պրեմյեր լիգայի երկրորդ տուրի վերջին խաղում հաղթանակ տարավ փոխչեմպիոն «Լիվերպուլի» նկատմամբ։ Անգլիայի չեմպիոնը Մանչեսթերում հաղթեց 3։1 հաշվով։

Դուբլի հեղինակ է դարձել Չեռնոգորիայի հավաքականի հարձակվող Ստևան Յովետիչը, մեկ անգամ աչքի է ընկել արգենտինացի Սերխիո Ագուերոն։ 83-րդ րոպեին արգենտինացի Պաբլո Սաբալետան դարձել է ինքնագոլի հեղինակ։

Երկրորդ տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 6 միավոր, իսկ «Լիվերպուլն» ունի 3 միավոր։

Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ»՝ 3։1

Ստևան Յովետիչ, 41, 55, Սերխիո Ագուերո, 69 - Պաբլո Սաբալետա, 83 (ինքնագոլ)