«Երկրից հեռացած մի մարդ քաջություն աներ «ֆլեշմոբ» աներ ու հետ գար, տեսնեմ քանի՞սը օրինակ կվերցնեին»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Նորայր Նորիկյանը և ավելացրել.«Մի չինովնիկ կառավարության դիմաց կանգներ ու «ֆլեշմոբ» աներ. Վե՛րջ, կաշառք չեմ վերցնում, տեսնեմ, քանի՞սը կանեին նույնը,                                                                                                  

Մի դատավոր դատական նիստերի դահլիճ մտնելուց հետո «ֆլեշմոբ» աներ. Վե՛րջ. արդար եմ դատելու, տեսնեմ քանի՞սը կնախանձեին, մի քանիսն էլ «ֆլեշմոբ» անեին` հեռանային իշխանությունից, տեսնեմ քանի՞սը կքայլեին հետևներից…  Մի քանի «լուրջ» ընդդիմադիր էլ ազատության հրապարակում «ֆլեշմոբ» անեին ու ասեին, որ այսքան պարտվելուց հետո գնում են տուն, տեսնեմ քանի՞սը գլխիկոր կհետևեին…»: