Ռուսական Ուֆա քաղաքի օդանավակայանում Թուրքիայից վերադառնալիս ուղևոր է մահացել: Վերջինիս հրաժարվել են օգնություն ցուցաբերել, հաղորդում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ օգոստոսի 25-ին Անթալիա-Ուֆա չվերթն իրականացնող Airbus A321 ինքնաթիռում Բաշկիրիայի բնակչուհու ինքնազգացողությունը վատացել է: Մահացածի ամուսնու խոսքով՝ կինը երկրորդ կարգի հաշմանդամ և օնկոլոգիկ հիվանդ է եղել:
«Քանի որ Անթալիայում համապատասխան բժշկական օգնություն չի ցուցաբերվել, նրանք Թուրքիայից ամսի 25-ին շտապ մեկնել են Ուֆա»,-պատմում են քննիչները:
Հանգամանքները բացահայտվում են: