Երևանում արտակարգ վայրէջք է կատարել «Աերոֆլոտ» ավիաընկերության Դուբայ-Մոսկվա չվերթի օդանավը: Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ին՝ օդանավը «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել առավոտյան ժամը 05.00-ին և այնտեղ գտնվել մոտ 2,5 ժամ:
Հաղորդվում է, որ այս պատահարի պատճառ է հանդիսացել հարբած ուղևորը, որը կռիվ է սարքել օդանավում: Պարզվում է, որ ուղևորը եղել է Ադրբեջանի քաղաքացի: 30-35 տարեկան տղամարդը նախ սկսել է բարձր խոսել, ապա անհարիր խոսքեր ասել, հետամտել երեխաներին:
Օդանավում միայն կին ուղեկցորդուհիներ են եղել, և նրանք խնդրել են տղամարդ ուղևորների օգնությունը՝ ադրբեջանցուն սաստելու համար: Նրան կարողացել են զսպել վեց տղամարդիկ:
Նշվում է, որ օդաչուները տղամարդուն ցանկացել են հանձնել հայաստանցի ոստիկաններին, սակայն վերջիններս նրան ընդունել հրաժարվել են: Միայն ձեռնաշղթա են հագցրել, իսկ ժամանած բուժաշխատողները հանգստացնող ներարկում են արել:
Օդանավն իր թռիչքը Մոսկվա շարունակել է արդեն քնած ադրբեջանցու հետ, որին հանձնել են ռուսաստանցի իրավապահներին: