Տեղի է ունեցել ՀՀ Կրթության և գիտության նախարարության «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որին մասնակցել են խորհրդի 28 անդամներից 25-ը: Օրակարգում ընդգրկված է եղել ռեկտորի թափուր պաշտոնի  մրցույթի հարցը: Առաջադրվել էր մեկ թեկնածու՝ պրոֆեսոր Արշալույս Թարվերդյանը: Նա ներկայացրել է ՀԱԱՀ  զարգացման  հնգամյա ծրագիր: Քննրակումից հետո,  համաձայն «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետի եւ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի կանոնադրության 38 եւ 39-րդ կետերի, ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի կողմից` գաղտնի քվերակությամբ 5 տարի ժամկետով ՀԱԱՀ  ռեկտոր է  ընտրվել պրոֆեսոր Արշալույս Թարվերդյանը:

ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նիստին  մասնակցել են խորհրդի անդամներ՝ ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և այլ պաշտոնյաներ: Նիստը վարել է ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Լևոն Սարգսյանը: