Երեկ՝ օգոստոսի 25-ին Գնդեվազ գյուղում տեղի են ունեցել լսումներ Ամուլսարում ոսկու հանքի գործածման ծրագրի մասին: Արդեն մի քանի տարի հասարակության ուշադրության կենտրոնում է այս հանքի կառուցումը: «Մենք պետք է ունենանք բաց հանք: Այս ամենն ազդում է ջրային պաշարների վրա: Մի քանի մարզ՝ Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերը գտնվում են բացասկան ազդեցության տակ: Արդեն երրորդ անգամ ծրագիր է ներկայացվում Գեոթիմի կողմից 2014 թվականին ներկայացվել է երրորդ ծրագիրը թե որտեղ ինչ պետք է կառուցեն ինչ ստանան և ինչ ռիսկեր է պարունակում»:
Թե ինչպես են անցել հասարակական լսումները մեկնաբանում է է լրագրող Թեհմինե Ենոքյանը, ով նաև նույն գյուղի բնակիչ է «210 դիմում բողոք է գնացել Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղից: Երեկվա լսումներին ընթացքում Գնդեվազ գյուղի բնակիչները բոյկոտեցին և դուրս եկան դահլիճից: Կարծիքներ հնչեցին իբրև այդ ստորագրությունները, որոնք դրվածծ են դիմում բողոքների տակ կեղծված են: Ինչպես նաև գյուղացիները ահազանգ են հնչեցրել, որ ստորագրողներին սպառնալիքներ են հնչեցնում իբրև գիտենք, թե ով եք դուք և ձեր հարցերը կլուծենք: Սակայն դեմերի ցուցակը գնալով մեծանում է»: Ինչու են հակասկան կարծիքներ հնչում համայնքում կառուցվելիք հանքի մասին՝ նախագիծը պարունակում է բավականին տնտեսապես վնասակար գործոններ Ջերմուկը որպես առողջարանային գոտի, Գնդեվազը որպես ծիրանի մեծ մատակարար: Սա գյուղացու համար մեծ ֆինանսկան կարևորություն է:
«Գեոթիմը պատրաստվում է կառուցել իր ֆաբրիկան հենց այն ծիրանի այգիների վրա, որոնք մեծ շահույթ են բերում գյուղացիներին: Համայնքների ղեկավարները կողմ են արտահայտվել: Այս տարածքներում իրականացվել են սոցիալական ծրագրեր և գյուղացիների կարծիքը մնացել է երկրորդկան դերում»,- հավելեց լրագրող Թեհմինե Ենոքյանը: «Գյուղացիների բողոքը հետևյալն է անասունները չեն ուտում Ամուլսարից բերվող խոտը, մեր ծիրանը չի սպառվում քանի որ կարծում են, որ մենք մաքուր տնտեսություն չունենք», - ասում է լրագրողը:
Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը այս հարցի վնասակար ազդեցությունները նշեց մի քանի այլ տեսանկյուններից:«ՀՀ կառավարությունն ընդունել է այնպիսի որոշում, որը օգտակար չէ մեր հանրապետության համար:Այս հանքավայրը ոչ մի նորմալ տնտեսական երկրում չեր գործածվի: Քանի որ այս հանաքավայրից ոչ մի գումար չի վճարվելու Հայաստանին:Սա տնտեսապես ոչ շահավետ է: Այն հարուստ հանքավայր չէ: «Լիդիան» ինթերնեյշնլը ընդամենը մի ընկրություն է, որը ստեղծվել է հենց այս նախագծի համար և առիթն օգտագործել է գումարներ վաստակելու», -մեկնաբանում է Լևոն Գալստյանը: « 0.9 տոկոս ոսկու առկայության դեպքում ոչ մի երկրում հանքավայր չէին կառուցի, սա շատ փոքր թիվ է և դեռ գնահատված չե թե որքան տնտեսական վնասներ է պատճառում սա օրինակ ոչնչացնում է արոտավայրեր և այգիներ, որոնք տասնյակ տարիներ հետո կարող են դառնալ մեծ շահույթ գյուղացիների համար իսկ այս ընկերության կառուցած հանքավայրը ընդամենը 15-20 տարի հետո կոչնչանա իր տեղում թողնելով ամայի տարածք»,- հայտարարեց բնապահպանական ճակատի անդամը: