«Այսօր ԱԺ Նախագահի անունով գրությամբ ներկայացրեցի ևս 2 օրեանսդրական նախաձեռնություն։ Առաջինն այն մասին է, որ հետայսու բոլոր առևտրային բանկերը պետք է լինեն բաց բաժնետիրական ընկերության կարգավիճակով»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է տնտեսագետ Հրանտ Բագրատյանը և շարունակել.
«Բանկերին ժամանակ է տրվում վերագրանցվելու համար։ Երկրորդով փոփոխությունններ են մտցվում ակցիզային հարկի մասին օրենքում ալկոհոլային խմիչքների մասով։ Առաջարկվում է, որպեսզի հետայսու ակցիզով հարկվի միայն հեղուկը, այլ ոչ թե հեղուկից բացի նաև շիշը, պիտակը և այլն։ Բացի դա, իջեցվում է գինու ակցիզը և բարձրացվում օղու ակցիզը։
Այնուամենայնիվ, մենք խաղողի ու գինու երկիր ենք, այդտեղ է մեր համեմատական առավելությունը։ Այս 2 օրենքով հանդերձ 2 տարում ԱԺ եմ ներկայացրել 15 օրենքի նախագիծ (խոտացված 50-ից)։ Այս պահի դրությամբ կառավարությունը 11-ը մերժել է»։