Դերասանուհի Սառա Սիլվերմանը տոնական արարողությանը իր հետ մարիխուանա է բերել: Որոշ աստղեր շատ են հուզվել «Էմմի» մրցանակաբաշխությունից առաջ: Ինչպես երևում է, միջոցառումից հետո նա պատրաստվել էր հանել լարվածությունը: Համենայնդեպս, մարիխուանայի ծխամորճը հայտնաբերվել էր նրա պայուսակի մեջ:
Սառա Սիլվերմանը մրցանակ է ստացել «Ժամանցային շոուի լավագույն սցենար» անվանակարգում: Սակայն իր անձի հանդեպ նա ուշադրություն է գրավել նախքան արարողության սկսվելը: Կարմիր գորգի վրա դերասանուհուն է մոտեցել մի լրագրող՝ հարցազրույց ձայնագրելու համար: Նա խնդրել է դերասանուհուն ցույց տալ պայուսակի պարունակությունը: Վերջինս, առանց ամաչելու, ցուցադրել է հեռախոսը, մաստակը և ծխամորճը:
Ինչպես գրում է US Magazine-ը՝ նախկինում դերասանուհին ինքն էր ընդունում, որ թեթև թմրանյութերի նկատմամբ թուլություն ունի: 2013թ. նոյեմբերին՝ երեկույթներից մեկի ժամանակ, նա հայտարարել էր , որ շատ մարիխուանա է ծխում: