Լավ թե վատ միջադեպը հնարավորություն է տալիս Հայաստանին Ռուսաստանյան շուկա մտնելու: Այդ հնարավորությունը շատ կարևոր է Հայաստանից մթերքի արտահանման ծավալները մեծացնելու համար հայտարարել է այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ԲՀԿ անդամ Լյովա Խաչատրյանը:
Ըստ նրա սանկցիաներից պետք է օգվենք. «Դա մեծ հնարավորություն է շուկա մտնելու: Ամենադժվար բաներից մեկը շուկա մտնելն է ներկա պահին: Եթե այն ժամանակ 60-ից 90 օրվա մեջ էին վճարումներ կատարում, ապա հիմա անգամ կանխավճարներ են անում: Այս վատ թե լավ միջադեպը հնարավորություն է ընձեռնել Հայաստանին շուկա մտնելու բոլոր գյուղատնտեսական մթերքներով: Այս տարի արտահանման ծավալները կրկնապատկվելու է դեպի Ռուսաստան նույնիսկ պահածոները: Եթե Հայաստանում դժվար է իրացնելը պահածոները, ապա դրանց համար Ռուսաստանը նույնիսկ կանխավճար է թողել:
Վարչապետը հայտարարել է, որ 150 մլն. վարկ է տրամադրելու ջերմոցային տնտեսությունը զարգացնելու նպատակով: Եթե չհասցնենք այս ընթացքում շուկայում մեր տեղը գրավել հետագայում կրկին կլինեն դժվարություններ»,- նշել է Լ. Խաչատրյանը:
Ապրանքների կուտակումների և շուկայի զարգացման շահութաբերության մասին խոսեց ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանը. «Շուկան միայն մի ապրանքը չի: Եթե ճանապարհները հարթվեն դեպի շուկա, ապա միայն մի ապրանքով չեն սահմանափակվելու. եթե այս տարի ծիրան չէ՝ դեղձ է, կարտոֆիլ, վարունգ կամ խաղող: Ես նույնիսկ համոզված եմ, որ ռուսական շուկա մտնելուց խաղողը ավելի մեծ գին կունենա: Մենք ներկա պահին ունենք սեղանի խաղողի տեսակ, որը գնում է գինարտադրության մեջ: Ընդամենը 5 դրամով են բարձրացնելու խաղողի գինն այս տարի՝ դառնալու է 150 դրամ: Բայց այդ նույն խաղողը ռուսական շուկայում կարող է արժենալ եռակի կամ քառակի թանկ»:
Թուրքիայից ներմուշվող լոլիկի մասին մանրամասնեց ՀՀԿ անդամ Լ. Ալեքսանյանը. «Սա ուրիշ խնդիր է: Թուրքիայի լոլիկը էժան է ու անվորակ: Իսկ մարդիկ ստիպված էժանը գնում են տեղական թանկին նախապատվություն չտալով»: