Օգոստոսի 26-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` արգենտինական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է ունեցել Արգենտինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հեկտոր Տիմերմանի հետ հայտնում է արտգործնախարարության մամլո ծառայությունը։
Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են հուլիսին ՀՀ Նախագահի` Արգենտինա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։
Էդվարդ Նալբանդյանն ու Հեկտոր Տիմերմանը կարևորել են երկու երկրների արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը։