Իտալիայի Լիդո կղզում այսօր՝ օգոստոսի 27-ին, մեկնարկում է Վենետիկի 71-րդ միջազգային կինոփառատոնը, որն աշխարհի ամենահին կինոֆորումն է, հայտնում է lenta.ru-ն:

Փառատոնն ամեն տարի անցկացվում է Լիդոյի Կինոյի պալատում: Այս տարի բացման ֆիլմը Մայքլ Քիթոնի մասնակցությամբ մեքսիկացի անվանի կինոռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բըրդմեն» ժապավենն է, որը ներկայացնում է կատակերգություն իր կինոկարիերան վերածնել ցանկացող դերասանի ճակատագիրը:

Փառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակի համար կպայքարի մրցութային ծրագրում ներկայացված է 20 ֆիլմ: Հաղթողներին կհայտարարեն սեպտեմբերի 6-ին:

Այս տարի կինոփառատոնին կներկայացվի նաև Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմ՝ թուրք անվանի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի «Cut» աշխատանքը:

Փառատոնը կառանձնանա նաև վերջին շրջանի փառատոնային միտումով՝ սերիալի ցուցադրումով: Կցուցադրվի ամերիկացի ռեժիսոր Լիզա Խոլոդենկոյի «Օլիվ Քիթրիջ» սերիալի առաջին մի քանի մասը: