Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» ցուցասրահում այսօր բացվեց «Մեկուսացում. Ուրբանիզացիան հակընթաց բնությանը»  ցուցադրությունը: Ներկայացված ստեղծագործուններում արվեստագետներն անդրադարձել են կենդանական աշխարհին ու բնությանը` ցույց տալով վայրի բնության պարզ ու անկաշկանդ, բայց միևնույն ժամանակ խորը էությունը: Այս ցուցահանդեսի նպատակը դիտողին մղելն է դեպի բնությանը` առաջարկելով վերստին կապ հաստատել նրա բնակիչների հետ:

«Բոլոր աշխատանքներում ներկայացված են բնության, կենդանական աշխարհի ներկայացուցիչները, բացառությամբ մրջնաբույն պահողի: »,-նշեց ԳԱԿ հանրային կապերի և մարկետինգի տնօրեն Լիլիթ Սոխակյանը:

Ցուցասրահը բաց կլինի շաբաթվա բոլոր օրերին, բացի երկուշաբթի օրերից, առաջին 2 օրը մուտքը կլինի անվճար: Ցուցադրությունը կտևի մինչև մայիսի 15-ը: