Ռուսական Չելյաբինսկում ընթացող ձյուդոյի աշխարհի առաջնությունում մրցելույթներն ավարտեց Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Նազարյանը (73 կգ):

1/16 եզրափակչում Նազարյանը հաղթահարել է պերուացի Դանիել Վիզկարայի արգելքը, իսկ հաջորդ փուլում պարտվեց վրացի Նիգզարի Թաթալաշվիլիին և լքեց հետագա պայքարը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ անհաջող էին հանդես եկել Հովհաննես Դավթյանը, Գրիգոր Իվանյանը (երկուսն էլ՝ 60 կգ), Դավիթ Ղազարյանը (66 կգ) և Ժաննա Ստանկևիչը (52 կգ):