Վարչապետի գրասենյակի մասնաշենքում տեղի ունեցած հանդիպմանն Էրդողանն իր հաջորդ Ահմեթ Դավութօղլուին խորհրդանշական «հրաժարական» է հղել: Նաև շնորհակալություն հայտնել իր կաբինետի նախարարներին:


Ելույթը հուզել է Բաբաջանին, որի աչքերին արցունքներ են հայտնվել: Նա նաև Էրդողանին ասել է, որ միայն նրա հետ աշխատելն արդեն իսկ մեծ պատիվ էր իր համար:


Ինչպես հայտնում է Haberler.com-ը Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանն արտասվել է նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ վարչապետի կարգավիճակում վերջին ելույթի ժամանակ:


Դա միակ խոսքն է եղել, որ հուզմունքի պահին կարողացել է արտաբերել Բաբաջանը: Մյուս ներկաները ևս հուզվել են:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահ է ընտրվել օգոստոսի 10-ին անցկացված նախագահական ընտրությունների արդյունքում: