«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանը խիստ մտահոգ լինելով սահմանային լարվածության դեպքերով որոշել է ուրիշների հաշվին բարեգործություն անել: «Ժողովուրդ»-ին Արթիկից լուրեր հասան, որ ոստիկանապետը տեղի բնակիչներին ու «խանութպաններին» հորդորել է սննդամթերք ու ծխախոտ հավաքել, որպեսզի ուղարկեն դիրքերում կանգնած զինվորներին: Բնակիչները, բնականաբար, հավաքել են այն, ինչ կարողացել են, և ոստիկանապետը հայտարարել է, թե անձամբ կուղարկի շփման գիծ, որտեղ այդ ամենի անհրաժեշտությունը կա:
Սակայն պարզվում է՝ Տ. Պետրոսյանը ոչինչ էլ չի ուղարկել դիրքեր: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Տիգրան Պետրոսյանից պարզել, թե ինչու է նման քայլի դիմել ու որտեղ է պահվում «հավաքված» սնունդը: Մեր զրուցակիցն ասաց, թե տեղյակ չէ. «Էդ պրոցեսը, որ եղել է, ես արձակուրդում եմ եղել, հիմա էլ արձակուրդում եմ, արդեն մեկ ամիս է: Տեղյակ չեմ, թե ընդհանրապես ինչի մասին է խոսքը: Ջերմուկում եմ: Ու բացառում եմ, որ կարող էր նման բան լինել, թեկուզև իմ տեղակալների կողմից: Հերյուրանք է»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: