«Հանրապետական կուսակցությունն այս անգամ իր գործադիր մարմնի նիստը որոշել է անել ոչ թե հինգշաբթի օրը, այլ ուրբաթ՝ օգոստոսի 29-ին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հանրապետականներին հրահանգվել է ներկա գտնվել ամբողջական կազմով, քանի որ անցած նիստի ժամանակ մի քանիսն արձակուրդում էին՝այդ թվում նաև ՀՀԿ մամլո խոսնակ էդուարդ Շարմազանովը:

Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ ԳՄ նիստում մի քանի հրատապ հարցեր են քննարկվելու, որից մեկը վերաբերում է սահմանադրական բարեփոխումների «ճակատագրին»: Բանն այն է, որ ԱԺ ոչ իշխանական ուժերից առնվազն 3-ը դեմ են սահմանադրական բարեփոխումներին, ինչը նշանակում է, որ իշխող ՀՀԿ-ի համար դժվար է լինելու ՍԴ փոփոխությունների հանրաքվեի անցկացումը:

ՀՀԿ-ին այդ հարցում հատկապես անհանգստացնում է ԲՀԿ-ի ակտիվությունը: Երկրորդ հարցը, որ ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվելու է, Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցն է»,–գրում է թերթը։

Մանրամասն տեղեկություններ ստացեք այսօրվա թերթից: