«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Օգոստոսի 26-ի գիշերը Արարատի մարզի Արտաշատ քաղաքում կրակել էին Աբրահամ Պողոսյանի վրա, ով առավել հայտնի է «Զինագործ Նիկոլ» անվանմամբ: Աբրահամի կինը լսել է կրակոցների ձայնը, սակայն մտածել է, թե հրավառություն է, իսկ ավելի ուշ տան դիմաց գտել են ամուսնուն՝ ընկած:

Նշենք, որ կրակոցները հնչել էին գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում, երբ Աբրահամը նստած է եղել իր տան բակի նստարանին: Վերջինս ոտքի, ինչպես նաև որովայնի շրջանում ստացած վնասվածքներով տեղափոխվել էր Արտաշատի բժշկական կենտրոն, իսկ մի փոքր ուշ նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Աբրահամի զոքանչը՝ տիկին Լյուսիան, Արտաշատի բժշկական կենտրոնի գանձապահն է: Մեզ հետ զրույցում տիկին Լյուսիան ասաց, որ իր փեսաները շատ լավ տղաներ են և այս տարիների ընթացքում ինքը որևէ վատ բան չի նկատել նրանցից: Իսկ թե ինչն է եղել կատարվածի պատճառը, գանձապահ զոքանչը չկարողացավ պատասխանել. «Երեք երեխա ունի, նորմալ տղա է: Ինձ երբ զանգահարեցին ու ասացին, թե ինչ է եղել, ապշել էի, բայց ինչի համար են ցանկացել կրակել նրան»: