ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup մրցաշարի երկրորդ տուրում ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լևոն Արոնյանը սպիտակներով կմրցի բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ։

Առաջին տուրից հետո Հայաստանի հավաքականի առաջատարը ունի կես միավոր, իսկ բուլղարացին միավոր չունի։ Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է իտալացի Ֆաբիանո Կարուանան, ով առավելության էր հասել Տոպալովի նկատմամբ։

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը երկրորդ տուրում սևերով կխաղա ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ, իսկ Կարուանայի մրցակիցը կլինի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը։

Պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 23։00-ին։

Sinquefield Cup, երկրորդ տուր

Լևոն Արոնյան (Հայաստան) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

Ֆաբիանո Կարուանա (Իտալիա) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)