«Վոլգայի» պաշտոնական ծրագրերում հայտնվել է նոր խորագիր, որի առաջին հերոսը դարձել է Հայաստանի հավաքականի և Նիժնի Նովգորոդի հարձակվող Արթուր Սարկիսովը:

- Երկիր, որտեղ ցանկանում ես լինել:

- Վաղուց ցանկանում եմ լինել ԱՄՆ-ում: Սիրում եմ մեծ քաղաքներ, երկնաքերեր: Ուզում եմ լինել Նյու Յորքում, հետո հանգստանալ Մայամիի ծովափին:

- Քեզ համար իդեալական հանգստյան օրն ինչպիսի՞ն է:

- Մեկ օրը բավական չէ իդեալական լինելու համար: 5-7 օր մի կղզու վրա հանգիստ…

- Ո՞ր հեռախոսային ծրագիրն ես հաճախ օգտագործում:

- Հաճախ եմ լուսանկարում ու օգտվում եմ «WhatsUp» ծրագրից:

- Կարդացածդ վերջին գիրքը:

- Ջուլիա Քենների «Givenchy կոդը»:

- Սիրածդ ֆիլմը:

- Չկա մեկ սիրած ֆիլմ: Տարբեր ժանրերի ֆիլմեր եմ սիրում: «Յոթ» հոգեբանական թրիլլերից (ռեժ. Դևիդ Ֆինչեր) մինչև «Օրվա ասպետը» կատակերգությունը (ռեժ.` Ջեյմս Մենգոլդ, գլխ. դերում Թոմ Քրուզ):

- Հանրաճանաչ մարդկանցից ու՞մ հետ կցանկանայիր հանդիպել:

- Ջերի Բատլերի: Լավ դերասան է: Հետաքրքիր կլիներ նրա հետ շփվել: Նայել եմ նրա բոլոր ֆիլմերը:

- Ի՞նչ երաժշտություն ես լսում խաղից առաջ:

- «Nickelback»: Հաճախ եմ լսում նրանց երաժշտությունը: Սիրածս երգերից են «Rock Star»-ն ու «Do This Anymore»-ը:

- Քո խելահեղ ցանկությունը:

- Ապրել ուրիշ երկրում: Օրինակ` Իտալիայում: Ինչու՞ է խելահեղ: Որովհետև ես ոչ մի տեղ չեմ տեղափոխվի, քանի որ ծնողներս այստեղ են, ու ես չեմ կարող նրանց թողնել:

- Ո՞ր հանդիպումը կցանկանայիր կրկին դիտել:

- Այդպիսի հանդիպում չկա:

- Ո՞ր մարզադաշտն ես ցանկանում այցելել:

- «Օլդ Թրաֆորդը»: Սիրում եմ Անգլիայի առաջնությունը: Այդ մարզադաշտում խելահեղ մթնոլորտ է, այդ պատճառով երազում եմ խաղալ այդտեղ:

- Ո՞ր թիմին ես երկպագում մանկուց:

- Իմ բոլոր ընկերները «Դինամոյին» են երկրպագում: Փոքր հասակում գնում էինք «Դինամոյի» խաղերին, հիմա չէ, այդ պատճառով այդպիսի թիմի հիմա չկա:

- Եթե ֆուտբոլը չլիներ, ի՞նչ մասնագիտություն կընտրերիր:

- Հոկեիստ կդառնայի, եթե տվյալներ ունենայի: Նույնիսկ չգիտեմ, թե ինչ կդառնայի... Տուրիզմի մենեջերի դասըթնացների եմ հաճախել, բացի այդ սովորել եմ տնտեսգատիական ֆակուլտետի կառավարման ամբիոնում:

- Այսինքն, դու երկու դիպլոմ ունե՞ս:

- Ոչ մեկն էլ չունեմ: Երկու տեղում էլ չավարտեցի ուսումս (ծիծաղում է):

- Ֆուտբոլայի կուռքդ…

- Կուռք չունեմ, բայց հիանում եմ նույն այն ֆուտբոլիստների խաղով, որոնց խաղով հիանում են շատերը: Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն, Իբրահիմովիչը և… (Սարկիսովը մտածում է, այդ պահին մոտենում է Ասիլդարովը - ArmFootball.com): Եվ կանվանեմ Շամիլ Ասիլդարովին:

- Քանի որ խոսք գնաց Մեսսիի ու Ռոնալդուի մասին, ո՞վ է նրանցից ուժեղ:

- Նրանք տարբերն են, յուրաքանչյուրն էլ լավն է: Սակայն ես կընտրեմ Մեսսիին:

Աղբյուր`ArmFootball.com: