Կառավարություն այսօր հավանություն տվեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի օրենսդրական նախաձեռնությանը, որը նպատակ է հետապնդում լրացուցիչ երաշխիքներ ստեղծել վարկային պայմանագիր կնքած քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:
Գործադիրը պատրաստ է նախագծերի փաթեթի լրամշակման դեպքում համագործակցել ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հետ, ով հանդես է եկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ: Օրինագծի նպատակն է ստեղծել վարկային պայմանագիր կնքած քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ:
Նախագծի մասին հարցով հանդես եկավ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը` առաջարկելով նախագծի վրա ևս երկու օր աշխատել, ինչին վարչապետն արձագանքեց. «Ջավադյան, էդ չորս անգամվա և երկու անգամվա մասի՞ն եք խոսում… Բանկը քննարկել է, բայց իմ կարծիքով՝ բանկի առաջարկը ճիշտ չէ, որ տարին չորս անգամ կարող են տոկոսադրույքները փոխել։ Ճիշտ է, որ երկու անգամ տան հնարավորություն, որ մարդը վարկ է վերցնում, մեկ տարվա մեջ եվրոն բարձրանում, հետո իջնում է…. Մարդը բիզնես ծրագիր է անում և այդ վարկի տոկոսներով հաշվարկում է ծրագիրը. հիմա եթե վերցնենք ամեն անգամ փոխենք վարկի տոկոսները, պրոբլեմ ենք ունենալու, սա վերաբերում է նաև ֆիզիկական անձանց»,- միջամտեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը