Քիչ առաջ Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այս պայքարը սիրո պայքար է:

Լրագրողի այն դիտարկմանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանն իր երեկվա ասուլիսի ժամանակ Ռուսաստանին անվանեց  ոչ ժողովրդավարական երկիր, արդյո՞ք այդ տեսակետն այսօր ևս պնդում է, «Ժառանգություն» կուսակցության նախագահը պատասխանեց.

«Պահանջել եմ նրանք, ովքեր ժամանակից շուտ շամպայն եմ խմել և շնորհավորել են Հայաստանի կեղծված թեկնածուին, ապա  իրենք պետք է վերանայեն այդ որոշումը: Առաջին հերթին դա ասել եմ Օբամային, այդ պահանջը վերաբերում է նաև Ռուսատանին, ով ՀՀ-ի ռազմավարական գործընկերն է պետք է դառնա Հայաստանի նման ավելի ժողովրդավար: Ես կողջունեի նախագահ Պուտինի որոշումը , որ ինքը կանգներ հայ ժողովրդի ընտրության կողքին եւ ոչ թե ընտրությունը գրող կեղծված արդյունքների կողիքն»,-իր խոսքում նշեց Ր. Հովհաննիսյանը, հավելելով, որ սա այլևս յուրաքանչյուր քաղաքացու Ազատության հրապարակն է: