Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը հայտնում է, որ նախագահ Պյոտր Պորոշենկոն չեղյալ է հայտարարել իր այցը Թուրքիա Դոնբասում լարված իրավիճակի պատճառով: 

Նա մասնավորապես ասել է. «Ես որոշում եմ ընդունել չեղյալ հայտարարել իմ աշխատանքային այցը Թուրքիայի Հանրապետություն՝ Դոնեցկի շրջանում, մասնավորապես Ամվրոսիևկում և Ստարոբեշեւոյում իրավիճակի սրացման կապակցությամբ, քանի որ ռուսական զորքերը ներթափանցել են Ուկրաինա»:

Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 26-ին կայացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշոնկոյի հանդիպումը Մինսկում Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ բազմակողմ գագաթաժողովի շրջանակում: