Լոնդոնի «Չելսիի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Դիեգո Կոստան վնասվածք է ստացել անգլիական ակումբի մարզման ժամանակ, հաղորդում է The Telegraph-ը։
«Չելսիի» մարզչական շտաբը հույս ունի, որ 25-ամյա ֆուտբոլիստի վնասվածքը լուրջ չէ և նա կկարողանա թիմին օգնել Անգլիայի առաջնության երրորդ տուրի՝ «Էվերտոնի» դեմ խաղում։ Եթե նախնական ախտորոշումը հաստատվի, ապա Կոստան կարող է բաց թողնել մինչեւ 1.5 ամիս։
Անգլիական ակումբի իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսը մոտ է իտալական «Միլան» տեղափոխվելուն, իսկ կոտդիվուարցի Դիդյե Դրոգբան նոր է ապաքինվել վնասվածքից։