Հայաստանի կառավարությունը հերթական անգամ կպարգևատրի հանրապետության լավագույն մանկավարժին և լավագույն դաստիարակին: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, կառավարության նիստին հայտարարեց աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Նա նշեց, որ Հայաստանում հոկտեմբերի 5-ը նշվում է Ուսուցչի օրը: Ամեն տարի հանրապետության լավագույն մանակավարժներից ընտրվում են «Լավագույն ուսուցիչ» և «Լավագույն դաստիարակ» մրցանակակիրները: Նրանք այս տարի ևս կընտրվեն և որպես մրցանակ՝ կստանան ավտոմեքենա:
Անցած տարի լավագույն ուսուցիչներին գումարային պարգևավճար է տրամադրվել: Առաջին մրցանակին արժանացել են 4 ուսուցիչ, երկրորդին՝ 7, երրորդին՝ 14:


