Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի դպրոցները չեն ջեռուցվում: Այս մասին այսօր` օգոստոսի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը: Վերջինս հայտնել է, որ գրեթե բոլոր մարզերում առկա է այս խնդիրը: Արմավիրի մարզից Անահիտ Բախշյանը նշել է Բագարան, Տալվորիկ, Արեւադաշտ սահմանամերձ գյուղերը:
«Արմավիրի մարզի Երասխավան, Ջանֆիդա, Ջրաշեն, Նոր Արտագերս գյուղերի դպրոցներում ջեռուցում չկա: Ընդ որում, դրանք այն դպրոցներն են, որտեղ անհայտ վառելիքի պատճառով երեխաները թունավորվել էին: Արմավիրի մարզի Ջրարբի գյուղի դպրոցը նույնիսկ շենք չունի, դասերն անցկացվում են գյուղի մանկապարտեզում»,-նշել է Անահիտ Բախշյանը: Ըստ նրա` Արագածոտնի մարզում առանց ջեռուցման է շարունակում մնալ Եդեսիա գյուղի դպրոցը:
«Դրախտիկ գյուղի և հարևան գյուղերի դպրոցները, Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղի համար 2 դպրոցը նույնպես ջեռուցում չունեն», - ասել է Բախշյանը` հավելելով, որ Տավուշի մարզի գրեթե բոլոր դպրոցները ջեռուցում ունեն, բայց քանի որ այնտեղ երեխաները քիչ են և ֆինանսավորումն էլ համապատասխան է, դպրոցը փող չունի գազի համար վճարելու:


