Գերմանիայի խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Նորբերտ Ռետգենը կոչ է անում եվրոպական երկրներին նոր պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով` նոր պատժամիջոցներն անհրաժեշտ են որպես կանխարգելիչ միջոցառումներ: «Դրանք պետք է նոր պատժամիջոցներ լինեն՝ ի պատասխան Ռուսաստանի էմբարգոյի... դրանք պետք է քննարկել գագաթաժողովում և հավանություն տալ»,-ասել է նա՝ ընդծելով, որ «յուրաքանչյուր դանդաղում Պուտինը կհամարի թուլություն... պատժամիջոցները կխթանեն նրա գործողությունները», հայտնում է Gazeta.ru-ն: