Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը միասին հանդես են գալու մեկ ֆիլմում։ Հայտնի են դարձել որոշ մանրամասներ այս ֆիլմի մասին։

Նոր ֆիլմը կոչվում է «By the Sea» («Ծովափին»)։ Ֆիլմի սցենարը որոշ նմանություններ կունենա նրանց մյուս համատեղ «Տեր և տիկին Սմիթներ» ֆիլմին, հայտնում է Us Magazine-ը: Պարզվել է նաև, որ նրանք միասին նկարահանվելու են մի շարք էրոտիկ տեսարաններում։

Ֆիլմի նկարահանումները սկսվելու են սեպտեմբերին, իսկ ֆիլմը, ամենայն հավանականությամբ, մեծ էկրաններ կբարձրանա մյուս տարվա վերջ։