Ուկրաինայի և ՌԴ-ի գլխավոր շտաբերի ղեկավարների մակարդակով այսօր` օգոստոսի 28-ին, տեղի են ունեցել առաջին խորհրդակցությունները: Այդ մասին Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստի բացման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, փոխանցում էUNN-ը
«Այսօր կայացել են Ուկրաինայի և ՌԴ-ի գլխավոր շտաբերի պետերի մակարդակում առաջին խորհրդակցությունները, որտեղ քննարկվել են պետական սահմանի հսկողության, ՌԴ ստորաբաժանումների կողմից ուկրաինական տարածք ներթափանցելու անթույլատրելիության մասին հարցերը»,-հայտարարել է Պորոշենկոն: