Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղի տարածքում տեղակայված «Նոր կյանք» ջրաշխարհի հարակից հարթակում կայացել է երկրապահական ուխտագնացության ամփոփիչ միջոցառումը:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հատուկ կարևորել է երկրապահական ուխտագնացությունների նշանակությունը` ընդգծելով, որ այն դրական ազդեցություն է ունենում Արցախի բնակչության՝ առանց այն էլ հզոր ոգու վրա:

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն էլ, իր հերթին, հավաստիացրել է, որ երկրապահները, Արցախյան ազատամարտի մասնակիցներն այսօր նույնպես պատրաստ են կանգնել առաջնագծում: Նա վստահություն է հայտնել, որ, անհրաժեշտության դեպքում, հայկական բանակն ի զորու է ոչ միայն պաշտպանական, այլև հաջող հարձակողական գործողություններ իրագործել, «եթե, իհարկե, թուրքը խելքը գլուխը չհավաքի և շարունակի հոխորտալ»,-հավելել է Մանվել Գրիգորյանը:

Միջոցառման ընթացքում մի շարք երկրապահական պարգևներ են հանձնվել, որոնց մի մասը, ցավոք, հետմահու: