Ազերիական մամուլում վերջերս շատ են անդրադառնում ՀՀ տիրող սոցիալ-տնտեսական վիճակին և շատ ուրախանում, որ դրա պատճառով երկիրը հազարավոր մարդիկ են լքում, գրել է իր ֆեյսբուքյան էջում Գագիկ Համբարյանը և հավելել`
Նկարագրությունները ապոկալիպտիկ են և ոչ հուսադրող: Իհարկե, դրա մեջ քարոզչությունը ավելի շատ է, քան իրականությունը: Պաշտոնական Բաքուն դրանով իր սև և սպիտակ կճղակավորների հոտին ցույց է տալիս, որ իրենց և Թուրքիայի կողմից արդեն քսան տարուց ավել շարունակվող ՀՀ շրջափակումը իր նպատակին ծառայում է և իրենք հաջողության են հասել և այս ինֆորմացիան Բաքվի իշխանիկը «կերակրում» իր ժողովրդին ամեն տարի, բայց չի ասում, թե վերջնական հաջողության ե՞րբ են հասնելու:
Արդար լինելու համար պետք է նշեմ, որ ազեր-թուրթական շրջափակումը «վնասում» է ՀՀ, բայց ավելի քիչ, քան այն բոլոր սուբյեկտիվ պատճառները, որոնց հետևանքով երկրի սոցիալ-տնտեսական վիճակը ճգնաժամային է և նպաստում է արտագաղթին, որից այդքան ուրախանում են մեր հարևանները: Բայց սա արդեն մեր ներքին խնդիրն է,և ես հույս ունեմ,որ մենք ինքներս այն կլուծենք:
Ինձ ավելի շատ հետաքրքրում է այն հարցը, թե եթե ՀՀ բնակչությունը արտագաղթում է երկրից աշխատատեղերի բացակայության, մենաշնորհների և այլնի պատճառով, ապա ինչո՞ւ են սև և սպիտակ ՈՉԽԱՐՆԵՐԸ լքում իրենց ՀԱՐՈՒՍՏ հայրենիքը՝ ԱԶԵՐԲԱՅՋԱՆԸ:
Ըստ հավաստի տվյալների ԱՀ 9 միլիոն բնակիչներից մոտ 4-4,5 միլիոնը մշտապես բնակվում է երկրի տարածքից դուրս, որից 3-3,5 միլիոնը բնակվում է Ռուսաստանում... Թուրք-կոյունլուների առաջնորդ Ի. Ալիևը աջ ու ձախ հայտարարում է, որ իր երկիրը «երկրորդ» Դուբայն է: Ես շատ խիստ կասկածում եմ, որ ԱՄԷ քաղաքացին «խոպան» գնա որևէ երկիր և այնտեղ զբաղվի մեծ մասամբ գյուղմթերքների առևտրով կամ որևէ այլ էժան վարձատրվող աշխատանքով... Ես շատ խիստ կասկածում եմ, որ Դուբայի արաբ բնակչուհիները գումար վաստակելու և իրենց ընտանիքները պահելու համար զբաղվեին պոռնկությամբ, ինչպես դա անում են ազեր-կանայք Թուրքիայում, Վրաստանում և նույն Դուբայում... Ես չէի պատկերացնի, որ եթե ԱՄԷ լինեին փախստականներ և տեղահանվածներ, էմիրները նրանց պահեին հատուկ «ռեզերվացիաներում» անմարդկային պայմաններում և ինչպես գազանանոցի կենդանիներին՝ ցուցադրեին "եվրոպաներից" ժամանած պաշտոնյաներին և օգնություն աղերսեին... Այսպիսի մի շարք կասկածներ ևս կան ինձ մոտ ազերիների «ԱՄԷ» լինելու պահով...
Շատ լավ կլինի,որ Բաքվի ԶԼՄ-րը այս հարցերին անդրադառնան և բացատրեն սեփական ժողովրդին, թե ինչո՞ւ են ԱՄԷ բոլոր քաղաքացիները շատ լավ ապրում, իսկ ԱՀ՝ միայն պաշտոնյաները և Ալիևի շրջապատը...
Հ.Գ. Մի ասացվածք կա. «Ուրիշի աչքում փուշը տեսնելու տեղը, քո աչքում գերանը չես նկատում»... Սա ամբողջությամբ բնութագրում է մեր արևելյան հարևաններին...