«Իսլամական պետություն» շարժման ջիհադիստները հրապարակել են մի տեսանյութ, որտեղ գլխատում են քուրդ տղամարդու: Տեսանյութի մեջ կարելի է տեսնել նարնջագույն հագուստներով տղամարդկանց, որոնք ներկայացված են որպես քրդերի ապստամբության մարտիկներ` գերեվարված ջիհադիստների կողմից:
Ինչպես հայտնում է BBC-ն՝ գրոհայինները նախազգուշացնում են, որ մյուս գերի քրդերին էլ նույն ճակատագիրն է սպասվում, եթե քուրդ առաջնորդները շարունակեն աջակցել ԱՄՆ քաղաքականությանը:
Մանրամասները դիտեք տեսանյութում՝