Որպես կանոն սեպտեմբերի մեկից սկսվում է աշխատանքային կյանքը Հայաստանում: Ավարտվում են ամառային արձակուրդները, սկսվում է նոր ուսումնական տարին և Երևանը վերադառնում է սովորական հունին:
Այս իրադարձություններով է կապված քաղաքին նոր շունչ հաղորդելու մղումը: Բոլոր ընկերությունները սկսում են ակտիվացնել իրենց գործունեությունը՝ կատարելով նորամուծություններ և մտցնելով նոր գաղափարներ:
Մոշն Թայմ ընկերությունը լինելով առաջատար Երևանում և համագործակցելով «Կոնիկա Մինոլտա» ընկերության հետ նույնպես իր ներդրումն է կատարում Երևանը գեղեցկացնելու գործում: Քաղաքի եռուն շրջանում, այս թոհուբոհի մեջ միագույն միջավայրին կգա փոխարինելու Մոշն Թայմ ընկերության թարմ գույներով լի ավտոբուսները:
Այս անգամ ուսումնական տարվան ընդառաջ ուսանողներին և քաղաքացիներին կողջունի ներ լուծումներով գեղեցիկ տրանսպորտային միջոցը: Motion Time (Մոշն Թայմ) ընկերության կողմից պատրաստված նոր յուրօրինակ ավտոբուսին մենք դիտարժան կլինենք սեպտեմբերի մեկից:
Ընկերությունը բազմիցս հանդես է եկել բազմագույն գովազդային կրիչներով և որոշեց այս անգամ քաղաքացիներին թարմ ու հաճելի անակնկալ մատուցել տոնական օրվա կապակցությամբ: