ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հրավիրել է ՌԴ առաջնորդին այցելել Հայաստան: Գրում է Ռիա լրատվական կայքը:
Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ սա իր առաջին այցելությունն է արտասահման ՀՀ նախագահ ընտրվելուց հետո:
«Այն, որ իմ առաջին այցելությունը Ռուսաստան է, շատ նորմալ է: Ռուսաստանը մեր ռազմավարական ընկերն է, մեր կողակիցը, և դրանով ամեն ինչ ասված է»,- ասել է Սերժ Սարգսյանը:
«Մենք մեծ արդյունքերի ենք հասել բոլոր ոլորտներում. քաղաքականությունում, տնտեսությունում, ռազմական ոլորտում, հումանիտար և ինտերգրացիոն գործընթացներում: Ես համաձայն եմ, որ տնտեսական ոլորտում առաջընթաց է հարկավոր: Մենք հույս ունենք, որ Ռուսաստանի կաջակցի մեջ: Եվս մեկ անգամ հրավիրում եմ Ձեզ այցելել Հայաստան»,- նշել է Ս. Սարգսյանը:
Իր հերթին Վլադիմիր Պուտինը հայտնեց, որ Հայաստանը և Ռուսաստանը լավ հարաբերությունների մեջ են և կրկին շնորհավորեց Սերժ Սարգսյանին նախագահ ընտրվելու կապակցությամբ:
«Հայաստանի հետ մենք հատուկ հարաբերություններ ունենք: Ընդհանուր առմամբ, մեր հարաբերությունները լավ են զարգանում: Ես ուրախ եմ, որ Հայաստանի հետ առևտրատնտեսական շրջանառությունում Ռուսաստանն առաջին տեղում է»,- ասել է Վ. Պուտինը:
Նա նշեց, որ Ռուսաստանը առաջին տեղում է նաև միջազգային ներդրումների շրջանում. «Մենք մեծ հեռանկարներ ունենք, ներդրումային լավ նախագծեր: Հույս ունեմ, որ այսօր այդ ամենի մասին կհասցնենք խոսել»:
ՌԴ նախագահի խոսքերով` հարաբերությունները քաղաքական ոլորտում նույնպես արագ են զարգանում:
«Դրանք լավ նախապայմաններ են ստեղծում մարդկանց միջև հարաբերություններն ամրապնդելու համար: Կարևոր դեր են խաղում համապատասխան միասնությունները, մասնավորապես` Ռուսաստանում հայ համայնքի միավորումը: Մեզ մոտ շատ հայեր են ապրում, որոնք պատկառելի և աշխատասեր մարդիկ են, նրանք սերտ կապեր են պահպանում իրենց պատմական հայրենիքի հետ: Դա հավելյալ մարդկային պոտենցիալ է, որը մեզ միավորում է»,- ասել է Վլադիմիր Պուտինը: