«Այլ երկրներում խնդիրներ փնտրելու փոխարեն՝ ԱՄՆ-ն լավ կանի զբաղվի մարդու իրավունքների ոլորտում առկա իր բազմաթիվ խնդիրներով»,- ասվում է փաստաթղթում,որով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն անհիմն և անընդունելի է համարում ԱՄՆ Պետդեպարտամենտի քննադատական հայտարարություններն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ։ Այդ մասին ասվում է ԱԳՆ ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևի պաշտոնական հայտարարությունում, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Փաստաթղթում նշվում է, որ նման հայտարարությունները, որոնք ունեն քաղաքական ենթատեքստ և ուղղված են Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուն՝ երկրի վրա քաղաքական ճնշում գործադրելու նպատակով, «չեն արտացոլում իրականությունը»։


Հիշեցնենք, որ Ֆերգյուսոն քաղաքում անկարգություններ էին սկսվել օգոստոսի 9-ին ոստիկան Դարեն Ուիլսոնի կողմից 18-ամյա Մայքլ Բրաունի սպանությունից հետո: