Թուրքիայի վարչապետի պաշտոնակատար Ահմեթ Դավութօղլուն, ով նաև երկրի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության առաջնորդն է, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է ներկայացրել հանրապետության 62-րդ կառավարության կազմը: Դավութօղլուի ներկայացրած կառավարության նոր կազմի՝ իրենց պաշտոնները պահպանել են էկոնոմիկայի, ֆինանսների և էներգետիկայի նախարարները։ Էրդողանը հավանություն է տվել նոր կազմին, այս մասին գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։


Երկրի առևտրի և մաքսային հարցերով նախարար է նշանակվել Նուրեթին Չանըքլըն։ Այլ փոփոխություններ կարևոր գերատեսչություններում չկան։

Նոր կաբինետը կկարողանա սկսել աշխատանքը միայն խորհրդարանի վստահության քվեն ստանալուց հետո։ Այս հարցի վերաբերյալ քվեարկությունը կկայանա սեպտեմբերի 6-ին կամ 8-ին։