Մոսկվայում անկացվում է «Տարածաշրջանային տոնավաճառներ» նպարեղենի փառատոնը: Տոնավաճառը կշարունակվի մինչեւ 2014թ. սեպտեմբերի 30-ը:
Նովոպուշկինսկի հրապարակում՝ «Արմենիա» խանութի կողքին, փառատոնի շրջանակներում ներկայացված է «Սիրով՝ Հայաստանից» տոնավաճառը, տաղավարներում կարելի է ձեռք բերել հայկական արտադրության քաղցրավենիք, չրեր, մսամթերք եւ կաթնամթերք, ինչպես նաև թարմ մրգեր և բանջարեղեն:
Հարմարավետ տաղավարներում հայկական երաժշտության ներքո «Արմենիա» ռեստորանից կարելի է համտեսել ավանդական ազգային կերակրատեսակներ՝ խորոված, քյաբաբ, տոլմա, հարիսա և գառան խաշլամա:
Հայ ժողովրդի հնագույն ավանդույթներով, մշակույթով և արվեստով հետաքրքրվողների համար «Հայաստան» ռեստորանի ավագ խոհարարի կողմից վարպետության դասեր կկազմակերպվեն:
Փոքրիկների համար ևս, հրապարակում ամեն օր մանկական վարպետության դասեր կանցկացվեն: