Օգոստոսի 29-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ԱԻՆ ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ աշխատանքային այցով Շիրակի մարզում էր:
Նախարար Երիցյանի առաջին կանգառը Գյումրի քաղաքի այն հատվածում էր, որտեղ նախատեսվում է կառուցել Շիրակի մարզի ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնը: Նախարարը շրջեց շինության և հարակից տարածքում, ծանոթացավ առկա պայմաններին:
Այնուհետև ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ուղևորվեց Գյումրու քաղաքապետարան, որտեղ հանդիպում ունեցավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ: Արմեն Երիցյանը Գյումրու քաղաքապետին ծանոթացրեց ԱԻ նախարարության այն ծրագրերին, որոնք պետք է իրականացվեն Գյումրի քաղաքում, մասնավորապես` քննարկվեցին մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոնի բացման հետ կապված հարցերը: Սամվել Բալասանյանը պատրաստակամություն հայտնեց կարճ ճամանակում կարգավորել Ճգնաժամային կառավարման կենտրոնի տարածքը ԱԻՆ-ին փոխանցելու հետ կապված բոլոր խնդիրները, ինչը հնարավորություն կտա շատ արագ սկսել շինարարական աշխատանքները: Քննարկվեցին նաև ԱԻ նախարարության և Գյումրու քաղաքապետարանի միջև առկա հաջող համագործակցությունը տարբեր ուղղություններով ընդլայնելու հարցերը:
Գյումրու քաղաքապետարանից ԱԻ նախարարն ուղևորվեց Շիրակի մարզպետարան, որտեղ հանդիպում ունեցավ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ: Շիրակի մարզպետարանում անցկացվեց նաև խորհրդակցություն, որին մասնակցում էին ԱԻՆ մի շարք ծառայությունների ղեկավարներ:
Մարզպետարանից Արմեն Երիցյանն ուղևորվեց Գյումրու Արմեն Նազարովի անվան Ինժեներային սեյսմաբանության և երկրաֆիզիկայի ինստիտուտ, որտեղ խորհրդակցություն անցկացրեց ինստիտուտի ղեկավարության և ԱԻՆ համապատասխան մասնագետների մասնակցությամբ: ԱԻ նախարարությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության խնդիրը և այս ուղղությամբ արդեն կա զգալի առաջընթաց: ԱԻ նախարարը ինստիտուտի ղեկավար կազմի և մասնագետների հետ քննարկեց երկրակեղևի տատանումները գրանցող դեֆորմոգրաֆների պատրաստման հետ կապված հարցեր: ԱԻ նախարարի խոսքով այս ոլորտը շատ կարևոր է հատկապես բնակչության անվտանգության ապահովման տեսանկյունից, և այստեղ պետք է բացառվի որևէ անորակ սարքավորման կիրառությունը: Ինստիտուտի մասնագետները խոստացան շատ կարճ ժամանակում պատրաստել բարձր արդյունավետություն ունեցող դեֆորմոգրաֆ սարքեր, որոնք կտեղադրվեն համապատասխան վայրերում: ԱԻ նախարարը կարևորեց տվյալ գիտության զարգացումը և գործնական կիրառության ապահովումը, պատրաստակամություն հայտնելով հետագայում ևս օժանդակել և շարունակել համագործակցությունը ինստիտուտի հետ:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					