44-ամյա երգչուհի Մրայա Քերին ճանաչվել է ամենահաջողակ փոփ-երգչուհի, հաղորդում է Super.ru-ն։
Ամերիկյան Time ռեսուրսային կենտրոնը վերլուծել է Billboard-ի աղյուսակները և կազմել վարկանիշ, որը գլխավորել է 44-ամյա Մրայան։ Ըստ այդ վերլուծության՝ նրա կարիերան համարվել է ամենահաջողվածն ու երկարաժամկետը։
Մրայա Թերիին վարկանշային աղյուսակում իրենց միավորներով զիջում են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Շերը (50-ից 45-րդ հորիզոնականը), Բարբարա Սթրեյզանդը (39-րդ տեղ) և այլոք։ Վարկանիշային սանդղակի առաջատար տասնյակի մեջ ընդգրկվել են Քեթի Փերին (իններորդ) Մայքլ Ջեքսոնը (ութերորդ), The Beatles խումբը (չորրորդ), Մադոննա (երրորդ), իսկ ամենապատվավոր տեղին արժանացել է հենց ինքը՝ Մրայա Քերին։