«Դա իմ կյանքի ամենազզվելի օրն է, քանի որ այդ օրը մեկ տարով մեծանում ես», - ասել է նախագահը 2010թ. հարցազրույցում։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օգոստոսի 30-ին դառնում է 60 տարեկան։ Նա արդեն 20 տարի է նախագահ է։
«Նախագահը միշտ հանգիստ, առանց ավելորդ պաթոսի է վերաբերվում իր ծննդյան տարեդարձին։ Հազիվ թե աս տարի ինչ-որ բան փոխվի՝ չնայած հոբելյանական թվին», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Անդրեյ Պոպովը։
Նախկինում Լուկաշենկոն քանիցս նշել էր, որ իր ծննդյան տարեդարձները չի նշում։
«Այդ պատճառով մտերիմ մարդիկ վերջին 5-6 տարում ինձ եւ որդուս (Կրտսեր որդի Նիկոլային) նույն օրն են շնորհավորում՝ օգոստոսի 31-ին», - նշել էր Լուկաշենկոն։