ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ փ/ծ տնօրեն Ս. Ազարյանը կապ է հաստատել Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի ղեկավար Զվիդա Քացաշվիլիի հետ, ով հաղորդել է, որ եղանակային լրացուցիչ բարդությունների պատճառով (առատ տեղումներ, գետի հունի բարձրացում) Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհահատվածի նախատեսված բացումը տեղի է ունենում որոշակի սահմանափակումներով` այսօր ավտոճանապարհը բաց է մինչև 19.00-ն, իսկ օգոստոսի 31-ից` առավոտյան ժամը 07.00-ից մինչև 19.00 տեղեկացնում է ԱԻՆ մամլո ծառայությունը:
Ժամը 16.00-ին ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ից կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի ՕՀ-ի հետ, ով հաստատեց, որ ճանապարհահատվածը բաց է միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: